Շտապօգնության աշխատակիցներին այս ամիսը ևս պարգևատրում նախատեսվում է․ ԱՆ խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

շտապ

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցի, թե արդյո՞ք շտապօգնության աշխատակիցները այս ամիս պարգևատրվել են, թե ոչ, տեղեկացնեմ, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար»:    --0—ՄՀ