Շատ կարևոր ծրագիր ենք մեկնարկել․ Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Հակոբ Արշակյան

Շատ կարևոր ծրագիր ենք մեկնարկել։ Ծրագրավորումը վաղվա այբբենարանն է, բաց չթողնե՛ք անվճար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացին մասնակցելու հնարավարությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ տեսանյութ հրապարակել։

ԲՏԱ նախարարը ներկայացրել է շահառուների շրջանակը․

«18+ տարիքի և խոցելի ոլորտներում հայտնված բոլոր մասնագետների և ուսանողների համար է,

Կրթություն են  ստանալու 2000 մասնակիցներ, ընդհանուր առնվազն 64.000 դասաժամով,

Մասնակցել կարող են Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության բոլոր քաղաքացիները,

Հայտերն ընդունվում են edu2020.am կայքում:

Մանրամասները՝ տեսանյութում», գրել է Հակոբ Արշակյանը։