Փորձ է արվել նսեմացնելու Ծառուկյանի՝ որպես հոր ու պապիկի, կերպարը. Շաքե Իսայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վստահեցնում է՝ իրենց կուսակցության և խորհրդարանում համանուն խմբակցության ղեկավոր Գագիկ Ծառուկյանի՝ կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին հայտարարությունը շատ հստակ ու շիտակ էր: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց՝ հայտարարությունից հետո անհասկանալի հարձակումներ սկսվեցին թե՛ Ծառուկյանի, թե՛ իրենց նկատմամբ:

«Իմ քայլ»-ականները, ՔՊ-ականները, մարզպետներն ու նրանց օգնականները, որոնցից ամեն մեկն իր պարտքը համարեց ԲՀԿ-ի մասին գրառում կատարել, ցույց տվեցին, թե որն է քաղաքական նոր «մշակույթը»: Եվ պարզվեց, որ այն ոչնչով չի տարբերվում նախկին իշխանության որդեգրած մշակույթից: Այս ամենի դրական կողմն այն էր, որ երևաց իշխանության իրական դեմքը: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի անձնական կյանքի մասին ինչ-որ հրապարակումներ անելուն, ապա դա ոչ այլ ինչ էր, քան Ծառուկյանի՝ որպես հոր ու պապիկի, կերպարը նսեմացնելու փորձ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։