«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս 61-ամյա կինն ընկել է և վնասել ոտքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

սուրբ

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 9-ին՝ ժամը 11:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Զոյա Թ․-ին (ծնված 1959 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 200 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

--0—LՄ