Veon Armenia-ն դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ` իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ»-ին օտարելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News     

ԹԻՄ

Հունիսի 8-ին Veon Armenia ընկերությունը դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ իր բաժնեմասերի 100%-ը ԹԻՄ ՍՊ ընկերությանը օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: ԹԻՄ-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար:

«ԹԻՄ-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները», — նշել է «ԹԻՄ»-ի տնօրեն Հայկ Եսայանը` հաստատելով լուրը:

«Ինչպես գիտեք, «Team․Telecom Armenia»-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ այս ձեռքբերումը ավելի կարագացնի նորագույն լուծումների ներդրումն ու ժամանակակից ծառայությունների տրամադրումը հայաստանյան սպառողին»:  --0—ՄՀ