2000 լարի տուգանք՝ Վրաստանում հարսանիք կամ հոգեհաց կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

աշխարհ

Վրաստանի հանրային վայրերում 10 հոգուց ավելի մարդկանց հավաքն արգելված  է, իսկ բազմամարդ հավաքույթների համար ֆիզիկական անձը տուգանվելու է 2000 լարիով (մոտ 660 դոլար), իրավաբանականը՝ 10 հազար լարի (մոտ 3,300 դոլար): Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Կրկնվելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված: Այս մասին այսօր  հայտնել է Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի ղեկավար Անրի Օհանաշվիլին:

Ըստ կառավարության նոր կարգավորումների՝ արգելվում են մասսայական հավաքներն, օրինակ՝ հարսանիքները, ծննդյան արարողությունները, հոգեհացի արարողությունները և այլն:

Վերանայվել է նաև հանրային փակ տարածքներում առանց դիմակի մուտք գործելու համար նախատեսված տուգանքը. նախկինում որոշված 50 լարիի փոխարեն՝ 20 կամ 30  լարի:

--0--ԿԿ