Բոլորը պատասխան են տալու՝ հերթով, շարքով, կարգով․ Դավիթ Խաժակյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս օրերին տարբեր քաղաքական ուժեր հորդորում են ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին սկսել գործընթաց` կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման շրջանակը վերհանելու ուղղությամբ:

Հարցի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը դեռևս հունիսի 2-ին նախանշել էր Էդմոն Մարուքյանը իր ուղիղ եթերում, բայց նաև շեշտել էր որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ և պետք է կենտրոնանալ վարակի հաղթահարման գործին:

Իհարկե, լավ է, որ Մարուքյանի առաջ բերած գաղափարի շուրջ կա քաղաքական ուժերի համախմբում, սակայն մեր մտադրությունները մեզ վերստին առաջարկելով նոր արդյունք չեք ստանում:

Բնականաբար պատեհ պահի ԼՀ խորհրդարանական խմբակցությունը կորոշի ինչ ֆորմատով քննություն սկսել, որը ինչպես միշտ կիրակնացվի հրապարակային կերպով:

Քաղաքական նպատակահարմարության արահետով գնալիս կառավարությունը ստորադասեց վարակի դեմ պայքարը, որի արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք: Չեմ կարծում թե մենք նույպես պետք է ստորադասենք համավարակի դեմ պայքարը և առաջնային համարենք քաղաքական պատասխանատվության հարցը: Բոլորը պատասխան են տալու՝ հերթով, շարքով, կարգով»: --0—ՄՀ