Ախուրյանում կիրականացվեն 6 ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

շիրակ

«Շուտով կմեկնարկեն Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 6 ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները»: Այս մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետարանից: 

«Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սուբվենցիոն այս ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 136 մլն 382 հազար դրամ է։ Պետությունը կհատկացնի գումարի 45 տոկոսը՝ 61 մլն 371 հազարը, համայնքը՝ 55 տոկոսը՝ 75 մլն-ը։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է 10 հազար քառակուսի մետր մակերեսով ճանապարհի ասֆալտապատում», - ասված է հաղորդագրության մեջ:

--0-- ՍՊ