Ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնանկ կարվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

քաղաքական

Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես հեռանում է պաշտոնից։ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարչապետից առաջակ են ստացել նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

--0--ԿԿ