Իրանում COVID-19-ից մահացել է ևս 70 մարդ. վարակակիրների թիվն ավելացել է 2.043-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

կորոնա.իրան

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի հունիսի 8-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2.043-ով՝ ընդհանուր կազմելով 173.832:  Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 70 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր մահվան գրանցված դեպքերի թիվը՝ 8.351: Կորոնավիրուսից ծանր վիճակում է գտնվում 2.619 անձ:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 2.011 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 136.360:

Մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստավորում է անցել 1.107.254 մարդ:

--0-- ՍՊ