Արմեն Ջիգարխանյանը գլխուղեղի կաթվածով հոսպիտալացվել է․ ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News     

Ջիգարխանյան

Հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը գլխուղեղի կաթվածով  հոսպիտալացվել է։ Այս մասին գրում է Газета-ն։

Հստակեցվել է, որ Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է ծանր։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։

Դերասանի հարազատներն ու մտերիմները դեռևս չեն մեկնաբանում նրա հոսպիտալացումը։

 2019-ի ամռանը Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր պլանային զզնման համար, չնայած, որ ԶԼՄ-ները հաղորդել էին ծանր վիճակի մասին։  2018 թվականին Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր 5 անգամ։

--0—ՄՀ