Թթուջրի մոտ «ՎԱԶ 2115»-ը շրջվել է. փրկարարն ու գյուղապետարանի աշխատողը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

1

Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմանում Թթուջուր գյուղի բնակիչ, 30-ամյա Վահագն Ստեփանյանն իր վարած «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Վ. Ստեփանյանն ու ուղևորը՝ համագյուղացի, 27-ամյա Սևակ Ստեփանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ վարորդ Վ. Ստեփանյանն աշխատում է Թթուջուրի գյուղապետարանում՝ որպես հողաշինարար, իսկ Ս. Ստեփանյանը՝ Արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես հրշեջ։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

1
1

--0—ԼՄ