«Ըստ իս՝ խախտում չի եղել». ԳՇ պետը պարզաբանել է որդու հարսանիքի վերաբերյալ տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

զու

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը որդու հարսանյաց արարողության հետ կապված պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներին:

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը:

Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:

Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին տեղեկություն էր տարածվել, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը արտակարգ դրության պայմաններում հարսանիք է արել։ Խնջույքը կազմակերպվել էր Բագրևանդի առանձնատանը, որին, ըստ շրջանառվող լուրերի, 100-ից ավելի հյուր է եղել: Դրսում կայանած ավտոմեքենաների թվում եղել են նաև ՊՆ պետհամարանիշներով մեքենաներ։ 

--0--ԼՄ