Մարտից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը դատարկ էր և չի գործածվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

Երգիչ, երգահան ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։

Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերեր վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առղջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։

Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների։

Ո՞վ է սրա պատասախանը տալու»:

--0-- ՍՊ