Մեսին մարզվում է անհատական ծրագրով. Սուարեսը պատրաստ է վերադառնալ խաղադաշտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

Կատալոնական «Բարսելոնա»-ն նախապատրաստվում է Լա լիգայի վերսկսմանը և առաջին հանդիպմանը «Մալյորկա»-ի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսին մարզվում է անհատական ծրագրով: Ավելի վաղ լուրեր կային, որ արգենտինացին վնասվածք ունի:

«Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն արդեն իսկ վերականգնվել է վնասվածքից և հնարավոր է կմասնակցի առաջիկա խաղին: Սուարեսը վիրահատվել էր ընթացիկ տարվա հունվարին և երկար վերականգնողական փուլ էր անցնում:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 8-ին:

 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:     

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:   

--0-- ԱՀ