Տավուշի մարզում սոխով բարձված Volkswagen-ը կողաշրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

հասարակական

Հունիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան եղել է սոխով բարձված, և վթարի պատճառը արգելակների անսարքությունն է եղել։ 

--0--ԿԿ