Արսեն Թորոսյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News       

նախարարներ

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:  Այս մասին հայտնում է  ՌԴ առողջապահության նախարարությունը։

Նախարարները քննարկել են բժշկական օգնությանը և դեղամիջոցների տրամադրմանը վերաբերող հարցեր։  Արսեն Թորոսյանը նշել է, որ ամռան 30 աստիճանից բարձր ջերմաստիճանը ցավոք դրական չի անդրադարձել կորոնավիրուսի տարածման և նոր դեպքերի վրա։  

Մուրաշկոն հայ գործընկերոջը տեղեկացրել է COVID-19-ի բուժման 7 նոր առաջարկվող մեթոդ կա,  ինչպես նաև ռուսական արտադրության նոր դեղամիջոցների գրանցում։ --0—ՄՀ