Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է ԵԽԽՎ-ում կորոնավիրուսի հարցով զեկուցող

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News 

կորոնավիրուս

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2020թ. հունիսի 5-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող:

--0--ԿԿ