ԵՄ-ն հուլիսի սկզբից աստիճանաբար կբացի արտաքին սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News    

ԵՄ

  

Եվրամիությունը հուլիսի սկզբից աստիճանաբար կսկի չեղարկել երրորդ երկրներ ոչ պարտադիր այցելությունների սահմանափակումները: Այս մասին ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը, փոխանցում է РИА Новости-ն։

Ըստ եվրահանձնակատարի եվրոպացի նախարարների մեծամասնությունը կողմ է արտահայտվել հունիսի 15-ին լրացող արտաքին աշխարհի հետ սահմանային սահմանափակումների երկարաձգմանը ևս 2 շաբաթով:

«Շատ երկրներ աջակցեցին արտաքին սահմաններին սահմանափակումների երկշաբաթյա երկարաձգմանը: Նրանք նաև աջակցեցին համակարգված մոտեցմանը, հստակ չափորոշիչների մշակմանը, բայց նաև տարաձայնություններ առաջացան, թե որ չափորոշիչներն է պետք օգտագործել: Ես կշարունակեմ երկխոսությունները նախարարների հետ` վերջնական որոշման հասնելու համար»,- ասել է Յոհանսոնը: --0—ՄՀ