42 միլիարդ դրամի չափով վերադարձվել է ԱԱՀ պարտքը, որ ձևավորվել էր մինչև 2017-ի հունվարի 1-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2019-ը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար:

«Հայաստանի կառավարությանը հաջողվեց նախատեսվածի 104 միլիարդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել, որից 62 միլիարդ դրամը դարձավ պետբյուջեի եկամուտներ, իսկ 42 միլիարդ դրամի չափով գումար վերադարձվեց ԱԱՀ պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը», - ասաց Փաշինյանը և տեղակացրեց նաև, որ հաշվետու ժամանակի ընթացքում արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական աճ։