Իրանում COVID-ից ծանր վիճակում է գտնվում 2.569 մարդ. վարակակիրներն ավելացել են 3.574-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

իրան.կորոնա

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի հունիսի 4-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Իրանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 3.574-ով՝ ընդհանուր կազմելով 164.270:  Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 59 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր մահվան գրանցված դեպքերի թիվը՝ 8.071:

Կորոնավիրուսից ծանր վիճակում է գտնվում 2.569 անձ:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 2.279 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 127.485:

Մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստավորում է անցել 1.019.362 մարդ: