Կորոնավիրուսով վարակված և ապաքինված 12-ամյա տղան Փաշինյանի հետ կլինի ուղիղ եթերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

կորոնա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո, այսօր՝ ժամը 19:00-ին, հանդես է գալու բրիֆինգով, որին կմասնակցեն նաև Ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի Արմինե Կարապետյանը: Վերջինս ու 12-ամյա որդին վարակվել են կորոնավիրուսով և արդեն իսկ ապաքինվել: Այդ մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բրիֆինգը կանցկացվի՝ անհրաժեշտ կանխարգելիչ բոլոր կանոնների պահպանմամբ։

Բրիֆինգի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը, ինչպես միշտ յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ է հաստատում երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում:  

Բրիֆինգներն ուղիղ եթերում հեռարձակվելու են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ՝ բաց կապուղիով, ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: