Հնարավորինս մնացեք տանը,տանը պահեք ձեր երեխաներին․ Վանաձորի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News         

Մամիկոն Ասլանյան

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կոչով դիմում է համաքաղաքացիներին․

«Սիրելի համաքաղաքացիներ,հերթական անգամ դիմում ենք ձեզ։

Համավարակի սաստկացումը շարունակվում է ահագնացող տեմպերով:Խնդրում և պահանջում ենք պահպանել հանրային առողջության կանոնները,դադարեցրեք հանրային,ընտանեկան միջոցառումները,բանկերում մուծումներ կատարելիս խիստ հետևեք միմյանցից հեռու մնալու սկսզբունքին:Մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր քաղաքի,մեր երկրի համաճարակային իրավիճակը:Հնարավորինս մնացեք տանը,տանը պահեք ձեր երեխաներին»։