ԱԺ-ն կկարողանա հանրաքվեն չեղարկել․ «Հանրաքվեի մասին» օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News         

ԱԺ

Ազգային ժողովը հունիսի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 17-ը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չքվեարկեց։

Ըստ նախագծի նոր դրույթի՝  խորհրդարանի կողմից արդեն նշանակված հանրաքվեի մասին որոշումը չեղարկելու ինստիտուտ է ներդրվում, ինչը Խորհրդարանին թույլ կտա  մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը հանրաքվեն չեղարկելու մասին որոշում կայացնել։