Երևանի որոշ հասցեներում 6 ժամ լույս չի լինի. ՀԷՑ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

հէց

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝
10։00-16։00 Օրբելի փ. 4 շենքի 2-րդ մուտքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ Բեկի փ. 54/7 բաժանորդը, Նորք Մարաշ թաղ.՝ Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Ս․ Խանզադյան և Շոպրոնի փողոցների սեփական տները, Նորքի 4, 5, 7, 8, 10, 13, 17 փողոցները, Նորքի 2, 13 փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքները, Նորքի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Գ․ Հովսեփյան 10 փողոցը, Սերո Խանզադյան փողոցին հարակից տարածքների սեփական տները, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 33 հասցեն և հարակից ոչ բնակիչ –բաժանորդները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: