Լավ լուր՝ Գյումրիից. բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը դուրս է գրվելու հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Երեխաների պաշտպանության օրը լավ լուր է ստացել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

«13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։

Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված։

Ի դեմս նրա, մաղթում եմ մեր բոլոր մանուկներին անհոգ ու ապահով մանկություն, որակյալ կրթություն ու պայծառ հեռանկարներ։

Իսկ մենք՝ մեծահասակներս կձգտենք ապահովել մեր երեխաների լավագույն ապագան։

Շնորհավորում եմ»,-գրել է Մարությանը։