ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News
Վրաստնում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք է հաստատվել: Վրաստանի կառավարության հատուկ կայքի տվյալներով՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 794-ի:
Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 624, մահացել է 12 պացիենտ:
Կարանտինի մեջ է 2 494 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 301: Վրաստանի 3 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: