ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել, հայտնում է «News-Georgia»-ն՝ հղում անելով Վրաստանի Գործընկերության հիմնադրամի հաղորդագրությունը:
Հայաստան ուղարկված դիմակները «New Technologie Impex» ձեռնարկության արտադրանքի առաջին խմբաքանակներից է: Այս ընկերությունը հիմնադրվել է հիմնադրամի աջակցությամբ:
Ըստ կազմակերպության՝ Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին և գործարար, կառավարական շրջանակների ներկայացուցիչներին՝ ի նշան երկար տարիների բարեկամության և համագործակցության:
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նրանց օգնության համար: Հայաստանի պետական շահերի ֆոնդը վրացական արտադրության դիմակները բաժանել է բուժանձնակազմին:
«New Technologie Impex» ձեռնարկությունում դիմակները արտադրվում են եվրոպական տեխնոլոգիայի միջոցով, «Meltblown» գործվածքից, որը թույլ է տալիս պաշտպանել շնչառական օրգանները 99 տոկոսով: Լիարժեք ծանրաբեռնվածության դեպքում ընկերությունը կարող է ամսական 12 միլիոն դիմակ արտադրել: