Գեղարքունիքում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով կոտրել է էլեկտրասյունը և տապալել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

1

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22;30-ի սահմանում Ծակքար գյուղի բնակիչ, 24-ամյա Ժուլվեր Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևորներ՝ վարորդի համագյուղացիները՝ 21-ամյա Կարեն Հակոբյանն ու 22-ամյա Կարեն Եղոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

1