Ծնունդ՝ մեկուսացման օրերին. Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ծնունդ

Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում է արել ու կից տեսանյութ հրապարակել:

«Ծնունդ՝ մեկուսացման օրերին: Այսօր մեր Զինվորի տան ամենատարեց բնակիչ պարոն Լևոնի ծննդյան օրն էր: Մեր Լևոն պապին շնորհավորեցինք երգ ու պարով, տոնական տորթով ու փուչիկներով՝ միայն թե արգելապատնեշից այն կողմ:

Շնորհավորում եմ, պարո՛ն Լևոն, ուզում ենք դեռ շատ ու շատ օրեր լսել Ձեր իմաստուն խորհուրդները… Եղե՛ք առողջ»,- գրել է Արմեն Մուրադյանը: