Դանակահարություն՝ Արտաշատի խճուղու ռեստորաններից մեկի մոտ. դանակահարողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

դանակ

Մայիսի 26-ին՝ ժամը 04.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Արտաշատի խճուղու ռեստորաններից մեկի մոտ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ոստիկանության Մասիսի բաժին:
Մասիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն օրը՝ ժամը 11.10-ին, Երևան քաղաքի Աղասու փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա մի երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ռեստորանի բակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: