Արմեն Սարգսյանը մի շարք պարգևատրումներ հանձնելու մասին հրամանագիր է ստորագրել

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝

Արմեն Վլադիմիրի Ասլանյանին քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու,  Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի Թորոսյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի Մնոյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Զելիմի Թադևոսյանին և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Արմեն Էդուարդի Թումանյանին  իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու, Երկարամյա և արդյունավետ գործունեության համար Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Արամայիսի Գասպարյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու, Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար թիվ 13516 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Ռուբենի Հակոբյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու, Վլադիմիր Սերգեյի Պողոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու, Երգարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար երգահան Սերգեյ Մկրտիչի Սահակյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու, «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Էդմոնդի Լեոնովիչին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին։