Աշխարհում COVID-19-ից մահացել է ավելի քան 352 հազար մարդ, որից 100 հազարը՝ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

կորոնավիրուս

Մայիսի 27-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5,687,810 է, որից 352,265-ը մահացել է, 2,431,668-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,850,780 է, որից 53,097 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,725,275 վարակման դեպք, որից 100,572-ը մահացել է, 479,969-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,144,734 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (394,507 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (362,342 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան (283,339 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 3,807, Բրազիլիայում՝ 24,593, Իսպանիայում՝ 27,117:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ: