Պատերազմ է․ կանոնը խախտողի հետ դաժան է պետք վարվել, սա այն վիճակը չէ, որ համոզենք, աղաչենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով կորոնավիրուսի համավարակը պատերազմ է, և իշխանությունները դժվարին վիճակում են։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Նրա խոսքով՝ այսօր մեղավորներ փնտրել չի կարելի, բայց դա չի արդարացնում սեփական անգործությունը։ 
«Ի՞նչ ուրախանալու բան կա, որ օրական 300 հոգի հիվանդանում է, 5-6 հոգի մահանում։ Կիսագավառական մոտեցում է ասելը, թե ես ասում էի, չէ՞։ Իրականում դու մատդ մատիդ չես խփել, որ այս իրավիճակը կանգնեցնենք։ Կանոնը խախտողը պետք է պատժվի, նրան պետք է ստիպել ամենադաժան մեթոդներով։ Պատերազմ է, դաժան է պետք վարվել։ Սա այն վիճակը չէ, որ համոզենք, խնդրենք, աղաչենք։ Ես պաշտպանվում եմ ոչ թե, որ Նիկոլ Փաշինյանին սիրում եմ կամ՝ չէ, այլ անում եմ ինձ համար և անում եմ անկախ նրանից՝ նա անո՞ւմ է, թե չէ»,- ասել է Բաբայանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։