Պետք է հասկանաք՝ ո՞ր դատավորներին ենք զտում․ ոչ թե անձի, այլ ինստիտուտի խնդիր է «վեթինգը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այն համոզմանն է, որ ժողովրդի քվեից բարձր ոչինչ չի կարող լինել, բայց այս պահին իշխանությունը չի կարող շարունակել հանրաքվեի՝ կիսատ մնացած գործընթացը, քանզի հանրային առողջությունն առավել քան կարևոր է: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ եթե մարդիկ ըստ ցանկության են մոլեր կամ այլ վայրեր այցելում, ապա ընտրության գնալը ոչ թե կամավորության սկզբունք է, այլ՝ իրավունք ու պարտականություն:

Դառնալով «վեթինգին»՝ պատգամավորը հստակեցրեց՝ իշխանությունը գնալու է «վեթինգի», այդ մտքից որևէ մեկը հետ չի կանգնել, ուղղակի պետք է հասկանալ՝ ո՞ր դատավորներին ենք զտում, այսինքն՝ ոչ թե անձի, այլ ինստիտուտի խնդիր է «վեթինգը»:

Մանրամասները՝ տեսանյութում։