Ադրբեջանը փորձելու է պնդել, որ Սաֆարովը պատիժ կրի Ադրբեջանում.ի՞նչ պիտի անի հայկական կողմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ռամիլ

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ում փաստաբան Լևոն Գևորգյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի վճիռը ոչ միյան ՄԻԵԴ-ի, այլև ընդհանրապես միջազգային դատական ատյանի առաջին վճիռն է, որտեղ դե յուրե արձանագրվում է «արմենաֆոբիա» երևույթը: 

«Խոսքը ոչ միայն ներման փաստի մասին է, որը տեղի է ունեցել անմիջապես Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հաջորդ իսկ օրը, խոսքը ամենաբարձր մակարդակով քաջալերման, ոգևորման և հերոսացման հետ կապված հայտարարությունների մասին է, որոնք արվել են թե՛ Ադրբեջանի քաղաքական էլիտայի, թե՛ բարձր պաշտանատար անձանց, թե՛ միջազգային կառույցներում Ադրբեջանի Հանարապետության ներկայացուցիչների կողմից, որոնք էլ բացահայտել են տվյալ պետության կողմից վարվող արմենոֆոբ և խտրական քաղաքականությունը, որը դատարնի կողմից համարվել է անհերքելի»,- ասել է փաստաբանը, ապա հիշեցրել, որ Ադրբեջանը բազմիցս փորձել է արդարացնել իր գործողությունները Եվրոպայի խորհրդի էքստրադիցիայի կոնվենցիայի իրավական կարգավորումներով, սակայն այդ արդարացումները չեն ընդունվել:

«Բազմաթիվ փորձեր են արվել, թե՛ դատավարության ընթացքում Հունգարիայում, թե՛ այնուհետև եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից հիմնավորել Ռամիլ Սաֆարովի հոգեկան խանգարումները, սթրեսային իրավիճակները, այս արդարացումը նույնպես չի անցել և Եվրոպական դատարանը փաստացի արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել կյանքի իրավունքի ընթացակարգային նորմի խախտում, չի ապահովվել պատշաճ պատիժը, որը համահունչ կլիներ համապատասխան անձի կողմից իրականացված հանցագործությունը»,- հավելել է փաստաբանը:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, անդրադառալով այն հարցին, թե ՄԻԵԴ-ի որոշման մեջ կա՞ն ուղիղ պահանջներ Ադրբեջանի իշխանությանը՝ փոխելու Ալիևի ներման որոշումը և այս դեպքում Սաֆարովին որտե՞ղ են պատժի տակ պահելու, Բաքվո՞ւմ, թե՞ վերադարձենելու են Հունգարիա, պատասխանել է՝ քանի որ Եվրոպական դատարանը գործում է լրացնող սկզբունքով, պետություններն ունեն հայեցողոթյուն ընտրել վճռի կատարումն ապահովող միջոցները, եթե դրանք մի քանիսն են և այդ միջոցների ընտրության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն:

«Տնթացակարգը հետևյալն է՝ Եվրոպական դատարանը հակված չէ իր վճռում թվարկել այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվի, բայց կա պահանջ՝ վերկանգնելու նախկին դրությունը և ձեռնարկելու իրավիճակով թելադրված անհատական և ընդհանուր միջոցները»,- ասել է Սիրանուշ Սահակյանը, ապա հավելել, որ վճռի ուժի մեջ մտնելուց հետո դրա վերահսկողությունը կիրականցնի նախախարների կոմիտեն, որը կարող է սովորական կամ ուժեղացված ընթացակարգով իրականացվել:

«Այստեղ մենք կողմ ենք լինելու և ներկայացնելու ենք դիրքորոշումները, և պետությունն էլ առաջարկելու է, թե ինչպես է տեսնում վճռի կատարումը և որոշումներ են կայացվելու: Որոշումների հետ հաամձայն չլինելու պարագայում, մենք կարող են հարցը հետ հղել Եվրոպական դատարան: Քանի որ դատարանն արձանագրել է, որ պատիժը չկրելու և անպետժելիությունն ապահովելու ճանապարհով է խախտվել կյանքի իրավունքները, այս դեպքում միակ ուղին կդառնա հետ պատժախուց ուղարկելը»,- ասաց բանախոսը:

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Ադրբեջանը փորձելու է պնդել, որ Սաֆարովը պատիժը կրի Ադրբեջանում, սակայն հայկական կողմը, ըստ նրա, պետք է ստանա երաշխիք, որ այն հասարակությունը, որտեղ անձը հերոսացվել է օմբուդսմենից մինչև քաղաքական իշխանություն, կարող է առանց արտոնյալ պայմանների վճիռն իրականացնել: 

«Եթե նման երաշխքիներ տրվեն, ինչի նկատմամբ վստահությունը փոքր է, սա կարող է դիտարկվել լուծում: Մեր շեշտադրումը լինելու է, որ վճռիը կատարվի այնպիսի երկրում որտեղ այլ ծանր հանցագործներին հավասար հիմունքներով կկրի իր պատիժը»,- հայտարարել է Սիրանուշ Սահակյանը: