Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ թիվն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

հասարակական

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ թիվն է գրանցվել:

Մահացել է 174 մարդ՝ երկրում կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 3 807-ի: Հաղորդում է ТАСС-ը:

Ըստ օպերշտաբի տվյալների՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել է 12 331 մարդ, ինչը գրեթե 40 տոկոսով գերազանցել է նախորդ ռեկորդը՝ սահմանված մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 20-ին:

11 օր անընդմեջ Ռուսաստանում մեկ օրում վարակի ոչ ավելի, քան 10 հազար նոր դեպք է գրանցվում։ Մայիսի 26-ին շտաբը հայտնել է 8 915 վարակվման դեպքերի մասին:

Երկրում, կորոնավիրուսի բռնկումց ի վեր, ընդհանուր առմամբ, վարակվել է 362 342 մարդ: Վարակվածների թվով Ռուսաստանը երրորդ տեղում է աշխարհում՝ Միացյալ Նահանգներից և Բրազիլիայից հետո:

ՌԴ-ում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից բուժվել է 131 129 մարդ: