Կառավարության անդամներն օրինակ են ծառայում. պաշտոնյաները դիմակով լուսանկար են հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

կորոնավիրուս

Կառավարության անդամները՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում դիմակով լուսանկարներ են հրապարակել, հիշեցրել դիմակ կրելու պարտադիր պայմանների մասին և այդ կերպ նաև օրինակ ծառայել հանրությանը:

«1. Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով,

2. աշխատանքի վայրում՝ միայն դիմակով,

3. որեւէ բան գնելիս՝ միայն դիմակով,

4. կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով,

5. փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»,-սրանք են դիմակ կրելու պարտադիր կանոնները:

Ավելի վաղ ֆեյսբուքյան էջում դիմակով լուսանկարներ էր հրապարակել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրել այն բոլոր վայրերում կրելու անհրաժեշտության մասին: