Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

հաղթանակ

Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հաղղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: