«Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 8, «Հրազդան»-ում՝ 3, «Նուբարաշեն»-ում 1 աշխատակցի թեստը դրական է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

քկհ

ՀՀ ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում գտնվող դատապարտյալներից և կալանավորված անձանցից ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Փոխարենը, 3 ՔԿՀ-ներից՝ «Վարդաշեն»-ում՝ 8, «Հրազդան»-ում՝ 3, «Նուբարաշեն»-ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Նրանցից 9 այս պահին ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Այդ մասին Forrights-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է ՀՀ ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Մինասյանը։

Ըստ աղբյուրի՝ 2 ամիսների ընթացքում կալանավորված անձանցից կորոնավիրուսի թեստի նմուշառում է հանձնել 5-ը, դատապարտյալներից՝ 8-ը, ՔԿՀ աշխատակիցներից՝ 52-ը։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Հայաստանում 30 օրով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելուն զուգահեռ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև քրեակատարողական հիմնարկներում հանձնուքի ընդունման կարգում: Ըստ այդմ՝ մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում կթույլատրվի դատապարտյալին հանձնել մեկ հանձնուք: Սա կարվի բոլոր անհրաժեշտ պահանջներն ապահովելու պայմանի դեպքում: