ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է խոհարարի վրա՝ դիմակ կրելու խնդրանքին ի պատասխան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News   

ԱՄՆ

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի սրճարաններից մեկում այցելուն կրակել է խոհարարի վրա դիմակ կրելու մի քանի խնդրանքի համար։ Այս մասին հայտնում է  РИА Новости-ն։

Դեպքը տեղի է ունեցել Waffle House սրճարանի մասնաճյուղերից մեկում : Սրճարանի աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են, որ մի երիտասարդ է եկել սրճարան առանց դիմակի, մայիսի 14-ի գիշերը։ Մատուցողուհին ասել է, որ իրեն չեն կարող սպասարկել, քանի դեռ դիմակ չի կրում։

Երիտասարդը հեռացել է սրճարանից և վերադարձել դիմակով, բայց այն չի կրել։ Նա աշխատակիցների վրա զենք է պահել։

Երիտասարդը հաջորդ օրը նորից է եկել է սրճարան և խոհարարը նրան չի սպասարկել։ Ըստ ոստիկանության՝ նա հարվածել խոհարարի դեմքին: Խոհարարը փորձել է փրկվել փախչելով, սակայն երիտասարդը կրակել է նրա ուղղությամբ: Խոհարարը տեղափոխվել է հիվանդանոց, նա թեթև վնասվածք է ստացած եղել, շուտով դուրս է գրվել: Ոստիկանությունը երիտասարդին ձերբակալել է սպանության փորձի մեղադրանքով:

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է աշխարհում: Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով երկրում վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1.5 միլիոնից, մահացածներինը՝ 90 հազարից:

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է աշխարհում: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով երկրում վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1.5 միլիոնից, մահացածներինը՝ 92 հազարից: