Բայդենի և Պորոշենկոյի՝ 1 միլիարդ կաշառքի մասին ձայնագրությունը հայտնվել է համացանցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ԲայդենՊորոշենկո

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ քրեական գործ են հարուցել պետական դավաճանության և իշխանության չարաշահման հոդվածներով այն բանից հետո, երբ Ուկրիանայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչի կողմից հրապարակվել է նրա դեմ հնչեղ ապացույց: Այս մասին հայտնում է Украинская правда-ն՝ վկայակոչելով գլխավոր դատախազի գրասենյակի աղբյուրը, փոխանցում է РиаНовости-ն:

Հրատարակության տվյալներով՝ նյութերին կցելու են Դերկաչի տրամադրած ձայնասկավառակը՝  Պորոշենկոյի, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նախկին պետքարտուղար Ջոն Քերիի ձայնագրություններով:

Ավելի վաղ Դերկաչը հրապարակել էր հեռախոսազրույցների ձայնագրությունները, ենթադրաբար՝ Պորոշենկոյի և Բայդենի մասնակցությամբ, որոնք, նրա խոսքով, վկայում են միջազգային կոռուպցիայի և նախկին նախագահի պետական դավաճանության մասին:

Զրույցներից մեկը Բայդենի պահանջով Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնից Վիկտոր Շոկինի ազատման մասին էր։ Դրա դիմաց, ըստ ձայնագրությունների, նա Պորոշենկոյին խոստացել է Ուկրաինային 1 մլրդ դոլար տրամադրել:

Բացի այդ, քննարկվել են խորհրդարանում կոալիցիայի առկայության, Արսենի Յացենյուկի կառավարության հրաժարականի և Վլադիմիր Գրոյսմանի կողմից  նախարարների կաբինետի հաստատման հարցերը: Ընդ որում, Պորոշենկոյի խոսակցություններից մեկում, դատելով կոմպրոմատից, Բայդենին խոստովանել է Ռադայում կոալիցիայի բացակայության մասին:
 

Դերկաչը հայտարարել է, որ բոլոր ձայնագրությունները ստացվել են լրագրողներից և փոխանցվել գլխավոր դատախազի գրասենյակ՝ քրեական գործ հարուցելու համար: