«Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն բերման ենթարկվածների մոտ. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ռուբենմելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն Ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտից բերման ենթարկվածների մոտ։

«Հերթական անգամ իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը և ազատությունից զրկում իրենց ընդդիմախոսներին՝ իբրև թե բողոքի ակցիա իրականացնելու համար։

«Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն ազատությունից զրկվածների մոտ։

Իսկ ընդդիմադիր պատգամավորներին կոչ եմ անում անմիջապես սկսել հավաքների ազատության հակասահմանադրական արգելքը իրավական ճանապարհով վիճարկելու գործընթաց։

ԼՐԱՑՈՒՄ. Ի դեպ, տեսանյութից երևում է, որ ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտ գտնվող մարդիկ եղել են բժշկական դիմակներով ու պահպանել են միմյանցից սոցիալական հեռավորությունը»։