«Ադեկվադ» կուսակցության մոտ 20 համակիր բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

հասարակական

«Ադեկվադ» միաբանության անդամներից մոտ 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միաբանության ներկայացուցիչ Լիլիթ Թումանյանը։

«Պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես տեղյակ եմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորույթուն։ Չի եղել որևէ խախտում, հակառակը, ոստիկաններն են ավելի շատ։ Իրականում սոցիալական հեռավորության պահպանումը և, առհասարակ, արտակարգ դրության ռեժիմի պահպանումն արվում է բացառապես որպես քաղաքական մահակ։ Ընտրողական մոտեցում է ցուցաբերվում, որովհետև հիմա Կասկադում, եթե զբոսնեք, կտեսնեք ավելի շատ մարդ ավելի փոքր տարածքում։ Խնդիրը և դրդապատճառները քաղաքական են» , - ասաց Լիլիթ Թումանյանը։