Ավանում ինքնասպանության փորձով սպառնացող քաղաքացուն հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News   

ԱԻՆ

Մայիսի 19-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 4-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Մարիամ Մ․, ծնված 1999 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։