Օդի ջերմաստիճանը մայիսի 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

եղանակ
Հանրապետության տարածքում՝ մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում 19-24 մ/վ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

եղանակ
Երևան քաղաքում՝ մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 23-24-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։

եղանակ