Վերջին 1 օրում Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

1

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է մայիսի 19-ի՝ կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ թվային վիճակագրությունը:

«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:

Մայիսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 500 հաստատված դեպք, որից առողջացել են 213 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է,»,-հայտնում է մարզպետը: