Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 54 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

հանցագործ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 12, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու ընտանեկան բռնության՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, առևտրային կաշառքի, պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու և գույքն անզգուշությամբ ոչնչացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և բնակարանային գողության 1 դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: