Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել թագավոր Հարալդ Հինգերորդին և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի և Նորվեգիայի միջև հաստատված փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները նպաստում են փոխգործակցության հետագա զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։