Ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է արել
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն օգոստոսի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում, նաև մոտը թմրամիջոց կա։ Նույն օրը Աքորի գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են երիտասարդի տունը՝ հայտնաբերելով թմրամիջոցների նմանվող մոտ 110 գրամ զանգվածներ։ Երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը աշխատակիցների է պարգևատրել
-
Լալկվել են Նիկոլի սազանդարները, «ահաբեկչության» մասին էլ չեն խոսում, նրանց բոլոր թեզերը քանդվել են
-
Նա բացեց հակաօդային պաշտպանության դարաշրջանը․ այսօր ականավոր գիտնական Իոսիֆ Հակոբյանի ծննդյան օրն է
-
Եթե ցանկանում եք խնամել կենդանիներին, կարող եք զանգահարել 1-05․ Տիգրան Ավինյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է